08/07/2023 18:10
Այս ամիս Պետդուման որոշում կկայացնի սեռափոխությունն արգելելու մասին․ Վոլոդին
Հուլիսին Պետդուման որոշում կկայացնի սեռափոխությունն արգելելու մասին, այդ մասին Տելեգրամի իր պաշտոնական ալիքում գրառում է արել Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
«Ավանդական ընտանեկան արժեքները կարևոր են բոլորիս համար»,- գրել է նա։
Վյաչեսլավ Վոլոդինը Արևմուտքին քննադատել է ռուսական հասարակության մեջ օտարամոլ կեղծ արժեքներ սերմանելու փորձերի համար՝ հավելելով, որ այդ փորձերը դատապարտված են ձախողման։ Նա նաև հիշեցրել է, որ ռուսները երեք տարի առաջ են քվեարկել Սահմանադրության օգտին, որով ամուսնության ինստիտուտը սահմանվում է որպես տղամարդու և կնոջ միություն: Բացի այդ, ինչպես նշել է Վոլոդինը, Ռուսաստանում 2022 թվականին ընդունվել են օրենքներ, որոնցով արգելվում է ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչությունը։