08/07/2023 12:10
Արդարադատության միջազգային դատարանը միաձայն վերահաստատեց վճիռը՝ Ադրբեջանին պարտավորեցնելու ապահովել անարգել մուտքը Լաչինի միջանցք․ ԱԳՆ խոսնակ
Արդարադատության միջազգային դատարանը միաձայն վերահաստատեց իր վճիռը՝ Ադրբեջանին պարտավորեցնելու ապահովել անարգել մուտքը Լաչինի միջանցք։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Դատարանի որոշումը, որը հստակ է և չի փոխվել 2023 թ․ փետրվարի 22-ից ի վեր, պետք է ամբողջությամբ կատարվի Ադրբեջանի կողմից՝ առանց տեքստի որևէ շահարկումների և կեղծ մեկնաբանությունների», - գրել է Բադալյանը: