10/07/2023 15:20
ՔՊ-ն Թագուհի Թովմասյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացման նախագիծ է ներկայացրել
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և քարտուղար Արթուր Հովհաննիսյանը շրջանառության մեջ են դրել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ նախագիծ:
Նախագծի հիմնական զեկուցողը լինելու է Հովիկ Աղազարյանը:
Այդ նախագծի մասին առաջին անգամ խոսել էր ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը: Իսկ նախագիծը ՔՊ խմբակցությունը ներկայացրել է այն բանի համար, որ ԱԺ ՄԻՊ հանձնաժողովում ՀՀ Մարդու իրավուքների պաշտպանի ընտրության օրը Թագուհի Թովմասյանը չի արգելել ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանին ադրբեջանաթուրքական հեղափոխության մասին խոսել, բայց թե ինչպես պետք է արգելեր հայտնի չէ։