10/07/2023 18:39
«Ոստիկանության պետը թշնամություն է անում փաստաբանության ինստիտուտի նկատմամբ»․ Փաստաբանները պահանջում են Արամ Հովհաննիսյանի հրաժարականը
Վաղը՝ 11.07.2023թ., ժամը 11.00-ին Փաստաբանների պալատի վարչական շենքի մոտից մեկնարկելու է փաստաբանների երթը դեպի Ներքին գործերի նախարարության շենք, տեղեկացնում են ՀՀ փաստաբանների պալատից։
«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ փաստաբանների նկատմամբ բռնությունների սարսափելի միջադեպերը հովանավորող ոստիկանության պետը թշնամություն է անում փաստաբանության ինստիտուտի նկատմամբ, նախատեսվում է քայլերթ՝ դեպի Ներքին գործերի նախարարություն՝ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հրաժարականի պահանջով, որտեղ նաև հանձնվելու է «Փաստաբանության թշնամի» հավաստագիրը»,- նշված է հաղորդագրությունում: