10/07/2023 16:45
Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված՝ կբեմադրվի «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային ներկայացումը
Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված՝ կբեմադրվի «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային ներկայացումը:
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը հյուրընկալել է ստեղծագործական թիմին:
Առաջնախաղը կկայանա 2024 թվականի հունվարին՝ Ֆրանսիայում: Մարտի 15-ին և 16-ին բեմադրությունը կցուցադրվի Երևանում՝ Լիոն-Երևան քույր քաղաքների համագործակցության շրջանակում։
Երևանյան հյուրախաղերի գլխավոր աջակիցն է Երևանի քաղաքապետարանը։