10/07/2023 17:51
«50 տարի է՝ մեզ սպասեցնում են ԵՄ դռների մոտ»․ Էրդողանը հայտարարել է՝ երբ Թուրքիայի առաջ ԵՄ դռները բացվեն, այդ ժամանակ էլ Շվեդիային ճանապարհ կտան դեպի ՆԱՏՕ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հնարավոր կլինի այն բանից հետո, երբ Թուրքիային ընդունեն Եմ կազմ։
«Մենք ցանկանում ենք, որ մեզ տված բոլոր խոստումները իրականացվեն։ 50 տարի է՝ Թուրքիային սպասեցնում են ԵՄ դռների մոտ․ այդ երկրներին, որոնք ստիպում են մեզ սպասել, ասում եմ և կասեմ նաև Վիլնյուսում (ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ-խմբ․)․ սկզբում բացեք ԵՄ դռները Թուրքիայի առաջ, այդ ժամանակ մենք ճանապարհ կբացենք Շվեդիայի համար՝ դեպի ՆԱՏՕ»,- ասել է Էրդողանը Ստամբուլի օդանավակայանում՝ Վիլնյուս թռչելուց առաջ։
Էրդողանի խոսքով՝ ինքն այս նախապայմանի մասին տեղյակ է պահել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։