10/07/2023 22:36
Պաշտպանության նախարարի տեղակալը քննարկել է ըմբշամարտի զինվորականների առաջնության նախապատրաստման հարցը
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել 2024 թվականին Երևանում կայանալիք ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության նախապատրաստման և անցկացման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը, տեղեկացնում են ՊՆ-ից։
«Հանձնաժողովում ընդգրկված գերատեսչությունների ներկայացուցիչները, ինչպես նաև հրավիրված մասնագետները հանդես են եկել առաջարկներով: Սահմանվել են առաջիկա աշխատանքները և դրանց կատարման ժամկետները»,- նշված է հաղորդագրությունում: