10/07/2023 23:03
Հանրապետության հրապարակում բախվել են Honda-ն ու Nissan-ը․ կնոջ անունով հաշվառված Honda-ի վարորդ Պետրոս Ղազարյանը դեպքի վայրից «ճողոպրել է»․ Shamshyan.com
Այսօր՝ հուլիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, ժամը 13։00-ի սահմաններում Հանրապետության հրապարակում բախվել են Nissan Maxima և Honda մանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն վթարից հետո, երբ Nissan-ի վարորդը Honda-ի վարորդին հարցրել է՝ ինչու է խփել իր ավոտմեքենային և ասել, որ պետք է զանգահարեն ԱՊՊԱ, որպեսզի ԱՊՊԱ գործակալը մոտենա, Honda-ի վարորդը մեղադրել է Nissan-ի վարորդին, թե «քշել չգիտես՝ մի քշի» ու մատ թափ տալով՝ «ճողոպրել» է վթարի վայրից։
Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ Honda-ի վարորդը եղել է Հանրային հեռուստաըներության աշխատակից Պետրոս Ղազարյանը, իսկ ավտոմեքենան էլ հաշվառված է նրա կնոջ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդեասյանի անունով։