10/07/2023 20:30
Հայ բռնցքամարտիկները միջազգային մրցաշարում 9 մեդալ են նվաճել
Վրաստանի Գորի քաղաքում անցկացվել է բռնցքամարտի գերծանրքաշային կարգում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Գեորգի Կանդելակիի անվան միջազգային ավանդական երիտասարդական մրցաշարը: Մասնակցել են Վրաստանի, Ղազախստանի, Հունգարիայի, Իսրայելի, Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակները:
Ինչպես տեղեկացնում են ՀԱՕԿ-ից, Հայաստանի երիտասարդական հավաքականը ավագ և վաստակավոր մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ նվաճել է 9 մեդալ:
Հովհաննես Հարությունյանը (48 կգ), Արմեն Պողոսյանը (75 կգ) և Դավիթ Սիմոնյանը (86 կգ) դարձել են հաղթողներ, Արման Արզումանյանը (54 կգ), Հարություն Խաչատրյանը (63,5 կգ) և գերծանր քաշային Միսակ Տեպանյանը գրավել են երկրորդ, իսկ Լևոն Վարդումյանը, Արթուր Ավետիքյանը և Արթուր Խաչատրյանը՝ երրորդ տեղը: