10/07/2023 11:08
ԵՄ-ն անհամբերությամբ սպասում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների բրյուսելյան եռակողմ հանդիպմանը
Եվրամիությունն անհամբեր սպասում է Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ եռակողմ հանդիպմանը, այս մասին «Թվիթեր»-ում գրել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
«Բաքու-Ստեփանակերտ իրական երկխոսությունը պետք է սկսվի բռնությանը այլընտրանք ներկայացնելու, անհրաժեշտ վստահությունը ամրապնդելու և արժանապատվությունը ապահովելու նպատակով։ ԵՄ-ն անհամբերությամբ սպասում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների բրյուսելյան եռակողմ հանդիպմանը», - գրել է ԵՄ պաշտոնյան։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 6-ի կառավարության նիստում հայտարարել էր, որ առաջիկայում Բրյուսելում նախատեսվում է իր հանդիպումն Ադրբեջանի նախագահի հետ՝ Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ: