10/07/2023 14:58
Լավրովը Թուրքիային զգուշացրել է, որ Ուկրաինային զենքի մատակարարումը կարող է հանգեցնել բացասական հետևանքների
Հուլիսի 9-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, գրում է ermenihaber-ը։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայի և Ստամբուլի հացահատիկային համաձայնագրի շրջանակի վերջին զարգացումները։
«Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի շուրջ՝ շեշտը դնելով Ուկրաինայի շուրջ վերջին զարգացումների վրա, այդ թվում՝ «Ազովի» առաջնորդների՝ Ստամբուլից Կիև վերադարձի հետ կապված իրավիճակի», - ասված է եղել ռուսական կողմի հաղորդագրության մեջ։
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ արտգործնախարարները վերահաստատել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև «հարաբերությունների վստահության բնույթը պահպանելու և ամրապնդելու» անհրաժեշտությունը՝ երկու երկրների ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի պայմանավորվածությունների հիման վրա։ Նաև նշվում է, որ Լավրովն ուշադրություն է հրավիրել Թուրքիայի կողմից Ուկրաինային ռազմական տեխնիկայի մատակարարման վրա՝ ընգծելով, որ նման քայլերը կարող են հանգեցնել «միայն բացասական հետևանքների»։