11/07/2023 12:12
ՔՊ-ն Թագուհի Թովմասյանի փոխարեն թեկնածու չի առաջադրի. կդիտարկեն ընդդիմադիրների ցանկացած թեկնածություն
Խորհրդարանում քննարկվում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին նախագիծը, որը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Նախագիծը ներկայացնող ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը հայտարարեց, որ Թովմասյանը չի կատարել պարտականությունները, բացակայել է խորհրդի նիստերից։
«Թագուհի Թովմասյանը խոչընդոտել է հանձնաժողովի լիարժեք ու բնականոն գործունեությանը։ Նա, լինելով հանձնաժողովի նախագահ, տարբեր իրավիճակներում ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիների արժանապատվության վիրավորման ու ատելության խոսքի նկատմամբ ցուցաբերել է անտարբեր վերաբերմունք»,- ասաց Աղազարյանը։
ՔՊ-ականի խոսքով՝ իշխող խմբակցությունը Թագուհի Թովմասյանի փոխարեն թեկնածու չի առաջադրի, կդիտարկեն ընդդիմադիրների ցանկացած թեկնածություն։
Նշենք, որ ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտել են նիստը։