11/07/2023 23:07
Ադրբեջանի ՊՆ օրվա ընթացքում երրորդ անգամ ապատեղեկատվություն է տարածել՝ իր կողմից հրադադարի պարբերական խախտումներն արդարացնելու նպատակով
Ադրբեջանի ՊՆ- ն օրվա ընթացքում երրորդ անգամ ապատեղեկատվություն է տարածել՝ հայտարարելով, թե իբր ՊԲ ստորաբաժանումները իրականացրել են ամրաշինական աշխատանքներ և որոնք, իբր հերթական անգամ, կասեցվել են ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած միջոցների աարդյունքում, հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած ապատեղեկատվության նպատակը սեփական ստորաբաժանումների՝ հրադադարի պարբերական խախտումների արդարացումն է», նշված է հաղորդագրությունում։