11/07/2023 19:31
Երկու մահացած երեխաների միայնակ մայրը երեխաներին տանն էր թողել՝ ոտքով 5 կմ անցնելով՝ գնացել Մարտակերտ` ձեթ, շաքար, այլ մթերքներ ձեռք բերելու. CivilNetTV
3 տարեկան Լեոյի և 6 տարեկան Գիտայի միայնակ մայրը (ապրում են Արցախի Աղաբեկալանջ գյուղում), հուլիսի 7-ին քնած երեխաներին տանը մենակ է թողել՝ 5 կմ քայլելով գնացել մինչև մոտակա Մարտակերտ քաղաք՝ ձեթ, շաքար և այլ մթերքներ ձեռք բերելու։
Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը առաջացրել է առաջին անհրաժեշտության սննդամթերքի և այլ կենցաղային իրերի մատակարարման խիստ պակաս։ Վառելիքի բացակայությունը նշանակում է, որ տեղական արտադրության փոքր քանակությունը չի կարողանում հասնել հեռավոր վայրեր: Արթնանալուն պես` երեխաները սկսել են փնտրել իրենց մորը։ Համաձայն ճանապարհային տեսախցիկների կադրերի՝ երեխաները հոգնել են և որոշել նստել ճանապարհի մոտ կայանված լքված մեքենան: Նրանք ի վերջո քնել են։ Մեքենայի սեփականատերը ՍիվիլՆեթին ասել է, որ մեքենան թողել է փողոցում, քանի որ վառելիք չկա և մեքենաները չեն օգտագործվում։ Չնայած գիշերվա ընթացքում իրականացված խուզարկություններին, երեխաներին չեն գտել մինչև շաբաթ առավոտ, երբ մեքենայի տերը որոշել է ստուգել իր մեքենան և ներսում հայտնաբերել է 2 երեխաների անկենդան մարմինները։ Նրանք մահացել էին փակ մեքենայում՝ ջերմային հյուծումից։