11/07/2023 18:06
«Թուրքիային Եվրոպայում ոչ ոք չի ուզում տեսնել»․ Պեսկով
Թուրքիային Եվրոպայում ոչ ոք չի սպասում, Անկարան պետք է մի կողմ դնի իր վարդագույն ակնոցները, կարծիք է հայտնել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ճեպազրույցի ժամանա պատասխանելով հարցին, թե ի՞նչ կարծիք ունի Կրեմլը Թուրքիայի վարած պրոեվրոպական կուրսի կապակցությամբ։
«Թուրքիան կարող է կողմնորոշվել դեպի Արևմուտք, և մենք գիտենք, որ Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում եղել են դեպի Արևմուտք կողմնորոշման ինտենսիվ ժամանակաշրջաններ, եղել են նաև ավելի քիչ ինտենսիվ ժամանակաշրջաններ, բայց մենք հիանալի գիտենք նաև այն, որ եթե իրերը կոչենք իրենց անուններով, ապա Թուրքիային ոչ ոք չի ուզում տեսնել Եվրոպայում, ես նկատի ունեմ եվրոպացիներին»,- ասել է Պեսկովը։
«Այս հարցում Թուրքիայի մեր գործընկերները չպետք է երևի վարդագույն ակնոցներ կրեն»,- հավելել է Պուտինի խոսնակը։
Պեսկովը նշել է նաև, որ Ռուսաստանը, «չնայած Թուրքիայի հետ առկա տարաձայնություններին», մտադիր է զարգացնել երկխոսությունն ու հարաբերություններն այդ երկրի հետ՝ այն հարցերում, որոնք շահավետռ են Ռուսաստանի համար և հակառակը։