11/07/2023 10:40
«Նախարարությանը սպասարկող մեքենաներից որևէ մեկը վթարի չի ենթարկվել». Խոսնակը՝ Ժաննա Անդրեասյանի ծառայողական մեքենայով ամուսնու վթարի ենթարկվելու մասին
Shamshyan.com-ը գրել էր, որ երեկ Երևանում՝ Հանրապետության հրապարակում, բախվել են Honda-ն ու Nissan-ը․ Honda-ի վարորդը, ով ԿԳՄՍ նախարարի ամուսին Պետրոս Ղազարյանն է, մուննաթ գալով Nissan-ի վարորդի վրա, դեպքի վայրից «ճողոպրել է»՝ չսպասելով ԱՊՊԱ-ին ու պարեկներին։
Նշվում է, որ Պետրոս Ղազարյանի վարած մեքենան հաշվառված է կնոջ անունով։ Որոշ լրատվականներ գրել էին, որ Պետրոս Ղազարյանը եղել է կնոջ՝ Ժաննա Անդրեասյանի ծառայողական մեքենայով։
Aysor.am-ի հետ զրույցում ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Կարինե Մանուկյանը նշեց, որ ծառայողական մեքենան վարում է վարորդը.«Նախարարությանը սպասարկող պետական համարանիշներով մեքենաներից որևէ մեկը վթարի չի ենթարկվել»։