11/07/2023 10:55
Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը կրկին արգելափակել է Լաչինի միջանցքը՝ դա բացատրելով ԿԽՄԿ մեքենաներում «մաքսանենգ» ապրանքի հայտնաբերմամբ
«Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) պատկանող մեքենաների միջոցով Լաչինի սահմանային անցակետով մաքսանենգության փաստերի հետ կապված՝ այդ անցակետի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է», - հայտնում է Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը։
Նշվում է, որ հայտնաբերվել է 15 չհայտարարագրված բջջային հեռախոս, 115 չհայտարարագրված բջջային հեռախոսի էկրան, բջջային հեռախոսի 120 սնուցման սարք, 848 տուփ ծխախոտ, 320 լիտր բենզին։