12/07/2023 12:21
Հուլիսի 21-ին Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպումը հնարավոր է՝ ավելի շուտ տեղի ունենա
Հուլիսի 21-ին Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպումը հնարավոր է՝ ավելի շուտ տեղի ունենա, «Ամերիկայի ձայն»-ին ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Կառավարությունից Aysor.am-ին ասացին, որ հանդիպման օրվա մասին հավելյալ կտեղեկացնեն։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 6-ի կառավարության նիստում հայտարարել էր, որ առաջիկայում Բրյուսելում նախատեսվում է իր հանդիպումն Ադրբեջանի նախագահի հետ՝ Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն էլ ասել էր, որ եռակողմ ձևաչափով իր, Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում՝ հուլիսի 21-ին: