12/07/2023 17:00
Ի՞նչ իրավիճակ է Տեղ համայնքում
Վիրավորները գյուղից չեն եղել, դեպքը դիրքերում է եղել։ Երկուսն էլ զինծառայողներ են և վիրավորում ստացել են դիրքերում, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցը՝ անդրադառնալով այսօրվա սահմանային միջադեպերին։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈւ-ն այսօր երկու անգամ կրակ է բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով երկու վիրավոր ունենք։
Նրա խոսքով՝ այս պահին համայնքում ամեն ինչ ընթանում է իր հունով.«Ամեն ինչ խախանդ է, մարդիկ իրենց աշխատանքներն են կատարում։ Քաղաքացիների մոտ ոչ մի վախ, ոչինչ չկա»։
Հարցին, թե կրակոցների պայմաններում մարդիկ կարողանո՞ւմ են իրենց աշխատանքները կատարել՝ համայնքապետը նշեց.«Մինչ այս պահը ոչ մի խնդիր չի եղել աշխատանքների հետ կապված, թե վաղն ինչ կլինի՝ չեմ կարող ասել։ Առավոտվանից կրակոցները դադարեցված են, ուղղակի մի երկու ժամ առաջ է վիրավոր եղել, բայց էլի այս պահին էլ խախանդ է, դադարեցված է»։