12/07/2023 11:16
Երեք տարի առաջ այս օրերին Գրիգորի Խաչատուրովի հրամանատարությամբ ադրբեջանցիների ջարդը տրվեց․ Տիգրան Աբրահամյան
Երեք տարի առաջ այս օրերին Տավուշի ուղղությամբ տեղային մարտեր էին ընթանում, որի ժամանակ 3-րդ բանակային կորպուսը, գեներալ Գրիգորի Խաչատուրովի հրամանատարությամբ, ջարդ տվեց ադրբեջանցիներին, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Իսկ ի՞նչ է տեղի ունենում նման դեպքերում փաշինյանական բռնատիրական Հայաստանում:
Այո´, նախ զինված ուժերի շարքերից հեռացվեց արդյունավետ մարտ վարած ու հաջողություն ապահոված ուժերի հրամանատարը, ապա հայտնվեց բանտում:
Այս իշխանությունը հաղթանակ տանող, պայքարող, կռիվ տվող մարդկանց նկատմամբ հատուկ ատելություն ունի, որի հետևանքը կալանավայրերում շինծու գործերով հայտնված քաղաքական գործիչներն ու զինվորականներն են», - ֆեյսբուքյան էջում գրել է Աբրահամյանը: