Արցախը դիմադրում է նաև կանանց շնորհիվ. մեր կանայք շատ ուժեղ են, հնարամիտ, քարից էլ մի բան կստեղծեն. Ծովինար Բարխուդարյան

12/07/2023 20:07

Արցախը դիմադրում է նաև կանանց շնորհիվ. մեր կանայք շատ ուժեղ են, հնարամիտ, քարից էլ մի բան կստեղծեն. Ծովինար Բարխուդարյան


Շրջափակված Արցախում դժվարությունների, դրանց հաղթահարման հնարավորությունների մասին Aysor.am-ը զրուցել է Արցախի Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Ծովինար Բարխուդարյանի հետ։

- Երբ նոյեմբերի 9-ից հետո Ստեփանակերտից հոլովակ-ուղերձով տուն կանչեցիք հայրենակիցներին, Ձեզնով հասկացա, որ Արցախը դեռ կանգուն է: Հիմա շրջափակված Արցախի համար ամենակարևոր ուղերձը ո՞րն եք համարում։

- Պատերազմի օրերին ինձ համար տարօրինակ էր, որ կանայք դուրս էին գալիս Արցախից, ես չէի հասկանում՝ ինչու էին գնում, կարծում էի, որ մինչև վերջ պիտի մնան։ Տարօրինակ էր, որ մեծ տարհանում կազմակերպվեց, ու մարդիկ հնազանդորեն գնացին։ Նոյեմբերի 9-ից հետո, երբ Ստեփանակերտից խնդրում էի, որ մարդիկ տուն վերադառնան, չգիտեի էլ՝ կարձագանքե՞ն, կգա՞ն, բայց գիտեի, որ չեմ ուզում մենակ մնալ մեր քաղաքում։ Ես ուզում էի, որ մարդիկ գան, տեր կանգնեն իրենց տներին, հարազատների շիրիմներին. բարեբախտաբար, շատ-շատերը վերադարձան։ Ինձ նամակներ էին գրում՝ եթե դուք մնալու եք, մենք կգանք, այդ բովանդակությամբ նամակներն ինձ ուժ տվեցին հավատալու, որ դեռ լավ է լինելու։

Հիմա շրջափակման, թշնամու ահռելի ճնշման պայմաններում շատ են հարցնում՝ կապրե՞ս Ադրբեջանի կազմում։ Ես չեմ էլ ուզում պատկերացնել Արցախն Ադրբեջանի կազմում։ Յուրաքանչյուր հայի համար և առաջին հերթին արցախահայի, գերխնդիր պիտի լինի Արցախը հայկական պահելը։  Մեր հողը մերն է։ Օտարները եկել, գնացել են, այս հողը հայկական է մնացել այն մարդկանց շնորհիվ, որոնք ամեն գնով կառչած են մնացել իրենց սրբություններին։ Համարում եմ՝ որքան էլ դժվար, անելանելի թվա դրությունը, մենք պիտի մնանք Արցախում։

- Հո՞ղ, թե՞ հաց. Դուք ասում եք՝ մենք ընտրում ենք հողը: Վայրի սպառողականության, գլոբալիզմի քարոզչության, թշնամու անմարդկային ճնշումների պայմաններում ինչպե՞ս է հաջողվում հայրենի հողից այդքան կառչած մնալ:

- Իսկ որտե՞ղ է լավ։ Արցախցիներն ասում են՝ ուրիշի լավը քեզ չեն տալու, դու քո լավի համար պիտի պայքարես։ Այս գիտակցմամբ պետք է ապրել՝ ինչքան էլ դժվար լինի․ մենք մեր տանն ենք, մեր հողում էլ պիտի մնանք։

Ես այլընտրանք ունեմ, կա հնարավորություն Արցախից դուրս ապրելու, բայց Արցախից դուրս ես կչորանամ. ծառն արմատներով է բերքատու, երբ կտրում ես արմատից, վերջ, այլևս կենսունակ չէ։ Ովքեր գնացել են այստեղից, թեև լավ են ապրում, բայց ամեն օր զանգում, լաց են լինում, թե չեն կարողանում Արցախից հեռու ապրել, կարոտը խեղդում է, բա դա կյա՞նք է. կյանք չէ։

Այն մարդիկ, որոնք կապված են Արցախին, կամ Արցախից են, բայց ստիպված, հարկադրաբար են հեռացել, ամեն օր ասում են՝ երանի ձեզ, որ Արցախում եք, Արցախից հեռու կյանք չկա։ Գիտեք, երևի գերբնական մի բան կա, որ այսքան կառչած ենք մեր հողից. սարերի մարդիկ պիտի սարերում ապրեն, սարերից հեռու շնչել չի լինում, օդ չկա։

- Այս ընթացքում շատուշատ արցախցիների հետ եմ զրուցել, բոլորից նույն ուղերձն եմ ստացել, որ գուցե ամեն ինչ այդքան ծանր չլիներ, եթե Մայր Հայաստանում այդքան անհաղորդ չլինեին Արցախի հոգսերին։ Դու՞ք էլ եք այդ կարծիքին, հնարավո՞ր է, որ այդքան հեշտ խաթարվեր Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը։

- Ինչքան տոնական միջոցառում է կազմակերպվել անցած տարիներին, գրեթե բոլորը ես էի վարում, չկար մի տեքստ, սցենար, որում գրած չլինեի՝ այս հաղթանակը ձեռք է բերվել Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնությամբ։ Ես շատ կուզենայի, որ այդ Եռոտանին այսօր էլ ուժեղ լիներ, որ այդ արտահայտությունն այսօր էլ կենսունակ լիներ։

Չեմ ուզում հավատալ, որ Եռամիասնությունը գործեց միայն հաղթանակի դեպքում։ Թեև մեր հազարավոր հայրենակիցներ այս ամբողջ ընթացքում Արցախի կողքին են, բայց դա Հայաստանը չէ։ Հիմա մենք նույնիսկ Լեռնային Ղարաբաղ ենք դարձել. էլ Արցախ չկա՞, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն չկա՞։ Թվում է՝ դրանք անկարևոր բաներ են, բայց այս ծանր պայմաններում մեզ ամեն ինչ խոցում է։

Հոգեբանական ճնշման պայմաններում օրվա ընթացքում մեկ-երկու ժամ ինքնախաբեությունը թույլատրելի է, որ վերականգնես ուժերդ ու շարունակես պայքարել, որովհետև անհնար է ամեն օր արթնանալ մտածումով, որ կարող է այսօր երեխայիդ համար նորմալ սնունդ չհայթայթես։ Եթե մեզ մեկ-երկու ժամ թույլատրելի է այդ ինքնախաբեությունը, ապա քիչ, թե շատ նորմալ պայմաններում ապրող մեր հայրենակիցների՝ ինքնախաբեությամբ զբաղվելը հասկանալի չէ, վտանգավոր է, կործանարար է։

Մենք պիտի հասկանանք, որ այս միջանցիկ պարտության հետ չպետք է համակերպվել։ Ի դեպ, իմ տեսած ո՛չ սպան, ո՛չ զինվորը չեն պարտվել, այն, ինչ ես իմ աչքով եմ տեսել, պարտություն չէր, ես հաղթելու կամք ու ոգի եմ տեսել։ Այնուամենայնիվ, այս փուլում պարտությունը դատավճիռ չէ, պայմանագրով խաղաղություն չի լինելու, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն լինի, պիտի հաղթեն հայերը։ Հաղթելու համար պետք է պատրաստվել պատերազմի, ինձ համար ընկալելի չէ, որ պարտված ժողովուրդը խաղաղության մասին է խոսում։ Մենք պետք է լրջորեն պատրաստվենք, մենք առանց Հայաստանի չենք կարող, իզուր չէ, որ արցախցիներն են Հայաստանին մայր ասում. զավակն առանց ծնողի չի կարող։ Եթե անգամ երիտասարդի ավյուն ունի, բայց չէ՞ որ փորձ չունի։

Ինձ չի հետաքրքրում միջազգային հանրության կարծիքը, ես ինձ շատ ավելի ապահով կզգամ, եթե Հայաստանն Արցախի թիկունքին լինի. ոչ թե մատաղ անի Արցախը, ասենք, Սյունիքը փրկելու համար, այլ Սյունիքը փրկելու համար պահի նաև Արցախը։

- Արցախի Հանրային հեռուստաընկերությանը հաջողվու՞մ է հաղթահարել տեղեկատվական շրջափակումը։

- Տեղեկատվական շրջափակումն էլ ժամանակի հետ զգալի է դառնում, գործընկերներս դժվարությամբ են հասնում նկարահանման վայրեր, վաղուց չենք կարողանում անմիջական կապ հաստատել շրջանների մեր հայրենակիցների հետ, եթերաժամանակը կրճատել ենք, բայց հոգ չէ, հեռուսատեսությունն ավելի ծանր պայմաններում է աշխատել։ Ի պատիվ իմ գործընկերների՝ պետք է ասեմ, որ մարտահրավերները հաղթահարվում են, այնպես որ, հարկ եղած դեպքում օգնում ենք հայաստանյան գործընկերներին։

- Ասում եք՝ երանի Արցախի Հանրապետության քաղաքացի երեխաներին պաշտպանելու բույր լիներ… ի՞նչ պիտի անեն մեծերը՝ սերունդներին նոր պատերազմ չթողնելու, ապրելու հայրենիք ժառանգելու համար:

- Այսօր պիտի պայքարենք, որ վաղը մեր երեխաները շրջափակման խնդիր չունենան։ Իմ երեխաներն անկախ երկրում են ծնվել, հնարավոր է, որ նաև իմ սխալների պատճառով է, որ երեխաս քանի ամիս է՝ չի կարողանում տուն գալ։ Ես ուզում եմ որքան հնարավոր է շուտ ուղղել իմ սխալները, մյուսներն էլ իրենցը պետք է ուղղեն, որ մեր երեխաները խաղաղ պայմաններում ապրեն, իսկ խաղաղություն լինելու է միայն մեր հաղթանակով։

- Պատերազմից հետո հարցազրույցներից մեկում ասել էիք՝ մենք թողեցինք մեր տղամարդկանց մեռնել, մենք որոշեցինք փրկվել։ Հիմա՝ շրջափակման, սողացող պատերազմի պայմաններում, կարծես, հենց կանանց անձնազոհության, դիմադրողականության շնորհիվ է, որ հաղթահարելի են դառնում շրջափակման հոգսերը։

- Մեր կանայք շատ ուժեղ են, շատ հնարամիտ, ամուր, և նաև դրա համար է, որ զարմացել էի, երբ պատերազմի օրերին շատերը գնացին։ Հիմա, որ տեսնեք, կհամոզվեք՝ ինչքան ուժեղ են արցախցի կանայք, նրանց հաջողվում է ամեն ինչ գտնել, ստեղծել, պիտի տեսնեք՝ ինչքան սիրուն են հագնվում, հարդարված են, ցանցե տոպրակներից մեկի մեջ մի քիչ կարտոֆիլ, մյուսի մեջ մի քիչ լոբի՝ քայլում են հեզաճկուն, անընդհատ լվացքներին եմ նայում՝ ճեփ-ճերմակ, այն դեպքում, որ լվացքի փոշի էլ չկա։

Ես կասեմ, որ Արցախը դիմադրում է հատկապես կանանց շնորհիվ։ Մեր կանայք այնքան հնարամիտ են, որ շուտով քարից էլ ինչ-որ բան կստեղծեն։ Եթե հիմա մեր քաղաքով օտար մեկը շրջի, չի էլ հասկանա, որ այդ խնամված, հարդարված կանայք ամեն օր ապրում են կենցաղային ահռելի խնդիրներով, օճառ ու լվացքի փոշի հայթայթելու հոգսով։ Ես հիացած եմ մեր մայրերի տոկունությամբ ու շնորհակալ եմ իրենց։ Երեկոներին այնքան սիրուն է Ստեփանակերտը, այստեղ այնքան շատ մարդ կա, որ թվում է՝ Փարիզում ես, նայում եմ՝ կարծեք մեծ քաղաքում լինեմ, կյանքի զգացումը նաև կանանց շնորհիվ է, որ Արցախում տիրապետող է՝ չնայած անմարդկային դժվարություններին։

Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:47 Խայտառակ բլեֆ է․ Հայաստանը չի դառնալու ԵՄ անդամ, փոխարենը շատ արագ դառնալու է Ուկրաինա․ Նաիրա Զոհրաբյան Այսօր, 16:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը զորակցություն է հայտնել արցախցի ընտանիքներին (Տեսանյութ) Այսօր, 16:10 Կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից, Հայաստանը դարձնել նեոթուրանական նախագծի մի փոքր օղակ Այսօր, 15:57 Անահիտ Մանասյանը ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները Այսօր, 15:46 Նիկոլ Փաշինյանն այցելել է Գանձաքար բնակավայրի նորակառույց դպրոց Այսօր, 15:31 Սպասվում է առանց տեղումների եղանակ Այսօր, 15:06 Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե Այսօր, 14:30 ԵՄ-ն կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին Այսօր, 14:25 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի հանդես կգա հրաժեշտի խոսքով Այսօր, 14:09 Արագածոտնում բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարը, «UAZ»-ը, «ՎԱԶ 2107»-ն ու «Chevrolet»-ն. կան վիրավորներ Այսօր, 13:53 Քարդաշյանները ևս տարհանվել են հրդեհների պատճառով Այսօր, 13:18 Մոսկվայից և Երևանից չվերթերը փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակման պատճառով Այսօր, 12:59 Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիների չկան․ ԱԳՆ Այսօր, 12:55 ԵԱՏՄ անդամ երկրների հետ տնտեսական հարաբերությունների խզումը կարող է կործանարար, անդառնալի հետևանքներ թողնել մեր երկրի վրա. Թադևոս Ավետիսյան Այսօր, 12:26 Հասարակական տրանսպորտից օգտվելու տոմսային ինչ փաթեթներ են առաջարկվում Այսօր, 12:08 Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթը կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտությամբ. ընդունվում են մասնակցության հայտեր Այսօր, 11:32 Հայաստանը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Այսօր, 11:29 Ավելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. դատախազը մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնել է դատարան Այսօր, 11:15 Մեր ընթացքն ուղիղ ճանապարհով գնալու է դեպի մեր կյանքի ազատագրումը. Բագրատ Սրբազան Այսօր, 10:50 Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները Այսօր, 10:33 Սատարումս ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներին և, առհասարակ, այս ողբերգությունից տուժած բոլոր անձանց. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:14 Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշներին և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է Այսօր, 09:51 Պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով 16 հազար ԱՄՆ դոլար ստացած երկու անձանց վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան Այսօր, 09:29 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդանում, Չարենցավանում և Երևան-Սևան, Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է Այսօր, 09:18 «Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով՝ ձերբակալել են, հետո բաց թողել Այսօր, 09:15 «Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն Այսօր, 09:13 «Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն 10/01/2025 22:27 «Ինչ- որ մեկի ոչ առողջ գլխում ծագել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպիտի օգտվի օրենքով սահմանված ծառայությունից»․ Բաբայանը ներկայացրեց ձերբակալությունների բուն պատճառը 10/01/2025 22:11 Ցուրտ և տաք օդային հոսանքների շփումից առաջացել է ջրային գոլորշիների խտացում՝ արտահայտվող խիտ մառախուղի տեսքով․ ՀՀ տարբեր բնակավայրերի միջև առաջացել է նաև ջերմաստիճանային զգալի տարբերություն 10/01/2025 21:59 Կեսօրից սկսած՝ ոստիկանությունը «Հայրենիք» կուսակցության շենքի դիմաց «պոստեր» էր տեղակայել, մեզ հետևում էին․ Արսեն Բաբայանը մանրամասներ է հայտնում իր ու ընկերների ձերբակալությունից (Տեսանյութ) 10/01/2025 21:32 Երևանի Հրազդանի կիրճից քրեական ոստիկանություն են տեղափոխել Արթուր Վանեցյանին սպասարկող մեքենան 10/01/2025 21:24 Իշխանությունների թիրախում Արթուր Վանեցյա՞նն է 10/01/2025 21:09 Թրյուդոն Թրամփին կատակով առաջարկել է Կանադան փոխանակել ԱՄՆ նահանգներից մեկնումեկի հետ 10/01/2025 20:49 «Մեզ ձերբակալել էր քրեական ոստիկանության քրեական ենթամշակույթի դեմ պայքարի բաժինը»․ Իրավապաշտպան Արսեն Բաբայան 10/01/2025 20:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ 10/01/2025 20:18 Կիսապաշտպան Հարությունյանը պայմանագիր է կնքել մոսկովյան «Լոկոմոտիվի» հետ 10/01/2025 19:56 Մառախուղը Հայաստանի մարզերում խտացել է 10/01/2025 19:39 Լեզուն՝ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների «հայելի» 10/01/2025 19:23 Զախարովան Զելենսկուն «արյունարբու հրեշ» է անվանել 10/01/2025 19:08 27-ամյա կալանավորը գիշերը կախվել է «Արթիկ» ՔԿՀ-ի բանտախցում 10/01/2025 18:51 Արմեն Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ է հանդիպել 10/01/2025 18:40 Այս պահին ես, որպես փաստաբան, իրականացնում եմ ընկերներիս իրավունքների պաշտպանությունը․ Բաբայան 10/01/2025 18:28 Ոստիկանները, որոնք աբսուրդային կասկածով մարդկանց թեկուզ կարճ ժամանակով ձերբակալում են, պե՞տք է պատասխանատվության ենթարկվեն, թե՞ ոչ․ Մելիքյան (Տեսանյութ) 10/01/2025 18:14 Ոստիկանությունն Արսեն Բաբայանին ազատ է արձակել, ընկերներին՝ ոչ 10/01/2025 18:07 Կալիֆորնիայում հրդեհը մարող ինքնաթիռը բախվել է անօդաչու թռչող սարքին 10/01/2025 17:52 Արսեն Բաբայանին և ընկերներին ձերբակալել են «ապօրինի զենքի կասկածով»․ Անգամ կարիք չեմ տեսնում կարծիք հայտնել, թե ի՜նչ աստիճան աբսուրդային է այդ «կասկածը»․ Մելիքյան 10/01/2025 17:45 Իրավապաշտպան Արսեն Բաբայանին ու նրա ընկերներին ձերբակալել են 10/01/2025 17:32 Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում մառախուղ է 10/01/2025 17:16 Թվային տեխնոլոգիաների ոլորտում կայացած հայկական ընկերությունը, հնարավոր է, ներդրումներ իրականացնի Աֆրիկայում. հարցազրույց գործարար Աշոտ Ուլիխանյանի հետ 10/01/2025 17:05 Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ զորավարժություններ են անցկացնելու՝ 13 000-ից ավելի զինվորականների մասնակցությամբ 10/01/2025 16:49 Փաշինյանը նախաձեռնել է Հայաստանի համար կործանարար նոր օրակարգ․ Դանիելյան 10/01/2025 16:33 Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը. մոպեդավարը հոսպիտալացվել է 10/01/2025 16:25 2024թ. հունվար-դեկտեմբերին բենզինի գներն աճել են 14.8%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10/01/2025 16:06 Կարագի գինն աճել է 9.1%-ով, սուրճինը՝ 16.2, բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 9.7% գնաճ. Վիճակագրական կոմիտեն 2024թ․ սպառողական գների ինդեքս է հրապարակել 10/01/2025 15:56 Պեսկովը Լիտվան անվանել է թշնամական երկիր՝ տարածքային հավակնություններով 10/01/2025 15:47 Ինքնավթարի հետևանքով 68-ամյա Սուսանը տեղում մահացել է 10/01/2025 15:43 Սանկտ Պետերբուրգում շտապ հոսպիտալացվել է Միխայիլ Բոյարսկին 10/01/2025 15:39 Տեղեկությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է 10/01/2025 15:35 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Արարատ Միրզոյան 10/01/2025 15:28 ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հայտարարություններով Հայաստանն այս պահին մանիպուլացնում է տնտեսական դաշտում. Սուրեն Պարսյան 10/01/2025 15:13 Այս պահին թե՛ դատական, թե՛ իրավական փաստ կամ հիմք չկա՝ Ամուլսարի շահագործման գործընթացը կասեցնելու. Սիմիդյան 10/01/2025 15:03 Ռուբեն Ռուբինյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 10/01/2025 14:56 Քրեակատարողական ծառայության պետը ՄԻՊ-ին ներկայացրել է «Արմավիր» ՔԿՀ-ում առկա խնդիրները 10/01/2025 14:54 Մի քիչ հստակ ասեմ՝ ինձ գործից չեն հանում, ժողովո՛ւրդ. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:48 Արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ կառավարության ղեկավարին. բացառում եմ, որ Փաշինյանը մայրաքաղաքի տրանսպորտի կտրուկ թանկացման վերաբերյալ կարծիք չունենա. Մարության 10/01/2025 14:44 Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Պեսկով 10/01/2025 14:38 Այո՛, նպատակ ունեինք 2024-ին մեծացնել անտառտնկման մակերեսը, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացանք. Նախարար 10/01/2025 14:33 Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը 10/01/2025 14:28 Հայաստանը շարունակելու է իր աջակցությունը Լիբանանում, մասնավորապես ՅՈՒՆԻՖԻԼ-ի շրջանակներում հայկական խաղաղապահ զորախմբի գործուն մասնակցությամբ. Փաշինյան 10/01/2025 14:21 Հայկ Սարգսյանի ու Հայկ Ղալումյանի միջև քաշքշուկ չի եղել, հանդիպումից հետո խոսել են, մարդիկ այլ տպավորություն են ստացել. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:10 Մենք արձանագրում ենք՝ Փաշինյանը նպաստում է խաղաղության գործընթացում դրական առաջընթացին. Թուրքիայի ԱԳ նախարար 10/01/2025 13:55 Խորեն Հովհաննիսյանն այսօր նշում է ծննդյան 70-րդ տարեդարձը 10/01/2025 13:51 ՀՀ-ն և Ադրբեջանը մշտական համաձայնագիր պետք է ստորագրեն․ Թուրքիայի ԱԳ նախարար 10/01/2025 13:46 Պաշտոնական Անկարան կարծում է, որ Բաքուն և Երևանը կհամաձայնեցնեն խաղաղության համաձայնագրի մնացած կետերը 10/01/2025 13:41 ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը 10/01/2025 13:36 Լոս Անջելեսի Քենեթի հրդեհի բռնկման մեջ կասկածվողին ձերբակալել են 10/01/2025 13:24 Ոստիկանություն դիմած անձը հայտնել է, որ զարդատուփից անհետացել են 2,5 մլն դրամի համարժեք ոսկյա զարդեր 10/01/2025 13:21 Գործող իշխանությունն անընդհատ փորձում է տակնուվրա անել որոշ սկզբունքներ. Մինասյան (Տեսանյութ) 10/01/2025 13:09 Ճաշակին համապատասխան՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ պետք է օրհներգի տողերը փոխեն. Գեղամ Մանուկյան (Տեսանյութ) 10/01/2025 12:52 Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ են դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Կիրակոսյան (Տեսանյութ) 10/01/2025 12:48 Մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել Ջալալ Հարությունյանին, փաստաբանը, սակայն, պնդում է՝ դատարանում ապացուցվել է ՊԲ նախկին հրամանատարի անմեղությունը 10/01/2025 12:44 Շիրակում բախվել են «Howo» բեռնատարն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 5 տուժած 10/01/2025 12:36 Ալիևի հասցեին հնչեցված վիրավորական արտահայտությունների համար Բաքուն բողոք է հղել Մոսկվային 10/01/2025 12:25 Դոլարի առքի միջին գինը 393 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում 10/01/2025 12:23 Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին Nissan-ը հայտնվել է ձորակում. հինգ վիրավոր կա 10/01/2025 12:20 Wejhatt թերթը Հայաստանը նկարագրել է որպես արկածների և ճանապարհորդությունների նոր զբոսաշրջային վայր 10/01/2025 12:18 Ողջունում եմ Հայաստանի կառավարության որոշումը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ. ԵԽ պատգամավոր 10/01/2025 12:12 Աշխատաժամանակի տևողության կրճատումը «աշխատանք և ընտանիք» հավասարակշռությանն է միտված. ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ 10/01/2025 11:59 Այս տարի ավելի շատ մարդ է Նոր տարին անցկացրել Հայաստանից դուրս, Փաշինյանը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում․ Առաքելյան 10/01/2025 11:46 Ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին 10/01/2025 11:41 Աշխատաժամանակի կրճատումը նաև բիզնեսի շահից է բխում. փոխնախարար 10/01/2025 11:30 ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները 10/01/2025 11:26 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 5 ՃՏՊ․ 1 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել 10/01/2025 11:20 «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել (Տեսանյութ) 10/01/2025 11:15 Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից 10/01/2025 11:09 Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 10-ի 10/01/2025 11:04 Ալիևի ելույթից հետո մենք ապրում ենք նոր պայմաններում, պետք չի ձևեր թափել. Վահե Հովհաննիսյան 10/01/2025 10:57 43 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում 10/01/2025 10:40 Գևորգ Պապոյանն այցելել է Եղիպատրուշ 10/01/2025 10:33 Լոս Անջելեսում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի

Տվյալ բաժնի վերջին նյութերը