12/07/2023 20:44
ՆԱՏՕ-ին կանդամակցի Ուկրաինայի միայն այն մասը, որը կլինի Լեհաստանի կազմի մեջ․ Կարտապոլով
Ուկրաինան երբեք ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա, դաշինքին կարող է անդամակցել նրա այն մասը, որը կմտնի Լեհաստանի կազմի մեջ, հայտարարել է պաշտպանության հարցերով ՌԴ Պետդումայի հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կարտապոլովը՝ անդրադառնալով Վիլնյուսում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներին։
«Մենք ամենասկզբից էլ գիտեինք, որ ոչ ոք Ուկրաինային ՆԱՏՕ-ի կազմ չի ընդունի, այդ պատճառով էլ ոչ մի նոր բան չեղավ։ Ուկրաինան երբեք չի լինի ՆԱՏՕ-ի անդամ կամ կլինի նրա այն մասը, որը Լեհաստանի կազմում կգտնվի»,- ասել է Կարտապոլովը։
Նա նշել է նաև, որ Ուկրաինան ԱՄՆ-ին հարկավոր է միայն նրա համար, որ Նահանգները շարունակի կոնֆլիկտը Ռուսաստանի հետ․ «Իսկ այն կշարունակվի մինչև վերջին ուկրաինացին։ Ուկրաինացիները կվերջանան՝ հերթում են լեհերն ու ֆինները, նրանց արդեն պատրաստում են դրան, դրա համար էլ Ֆինլանդիային ընդունել են ՆԱՏՕ-ի կազմ»։