12/07/2023 11:59
Կան պաշտոնյաներ, որոնք զբաղված են բիզնեսով․ ԿԽՄԿ տեղաշարժի արգելման պատճառ դարձան․ Տիգրան Պետրոսյան
ԱՀ նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Այս ծանր վիճակում, երբ հանրության բացարձակ մեծամասնության ուշադրությունը սևեռված է երկրի առաջնային խնդիրների վրա, կան պաշտոնյաներ, որոնք զբաղված են բիզնեսով, ինչը Կարմիր խաչի մեքենաների տեղաշարժի արգելման պատճառ դարձավ: Կան պաշտոնյաներ, ովքեր փորձում են «բեսպրեդել» գործել երկրում։
Թեև ստեղծված վիճակում ուշք ու միտքս բևեռված է ճանապարհի ապաշրջափակման վրա և բազմակի խնդիրներ մղվել են երկրորդ պլան, սակայն այս ամենը մեծ հարված է հասցնում ներքին փխրուն կայունությանը, հարված է հասցնում ժողովրդի ապագայի հանդեպ հույսի նշույլին։
Կոռուպցիան ու «բեսպրեդելն» է քանդել մեր երկիրը, այս ամենը շարունակվելու դեպքում եղածն էլ կկորցնենք։
Այսօր առավոտյան լարված զրույց եմ ունեցել երկրի նախագահի հետ, ստիպված եմ եղել պահանջել այդ պաշտոնյաների աշխատանքից հեռացումը»։