12/07/2023 21:19
Ռուսաստանը հրաժարվում է այլ երկրների արտադրության անօդաչու թռչող սարքերից
Ռուսաստանում կարգելվի այլ երկրների արտադրության անօդաչու թռչող սարքերի գնումը՝ պետպատվերի շրջանակում, արգելքը կսահմանվի մինչև տարեվերջ, «Իննոպրոմ-2023» արդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ Արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին տեղակալ Վասիլի Օսմակովը:
«Մինչև տարեվերջ արգելք կսահմանենք արտասահմանյան արտադրության անօդաչուների պետական գնման համար՝ նախատեսված քաղաքացիական կարիքների համար»,- ասել է Օսմակովը։
Պաշտոնյան հավելել է, որ աշնանը կներկայացվի նաև ռուսական անօդաչու ավիացիոն համակարգերի զարգացման ազգային նախագիծը։