12/07/2023 12:44
Սևանա լճից հավելյալ ջրառ կիրականացվի. նախագիծն ընդունվեց
ԱԺ արտահերթ նիստում ՔՊ-ականների կողմ քվեարկությամբ երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին կառավարության հեղինակած օրենքի նախագիծը։
Նախագծին կողմ քվեարկեցին 65 ՔՊ-ականները, դեմ՝ ներկա ընդդիմադիր 25 պատգամավորները:
Հիշեցնենք, որ ընդունված օրենքով նախատեսված է հավելյար ջրառ Սևանա լճից։ 2023 թվականին Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանված է մինչև 240 մլն մ3 170 մլն մ3 –ի փոխարեն։ Որպես պատճառ նշվում է տարվա եղանակային պայմանները, ջրամբարների լցվածությունն և գետերի ջրատվության հիմնական ցուցանիշները։