12/07/2023 10:33
Տիգրան Ավինյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:
Ընդգծելով Երևանի և ֆրանսիական քաղաքների միջև բարեկամական ու գործընկերային հարաբերությունների ընդլայնման հեռանկարները՝ փոխքաղաքապետը կարևորել է ապակենտրոնացված համագործակցությունն ու տարբեր բնագավառներում համատեղ նոր նախագծերի իրագործումը: Խոսելով ընթացիկ ծրագրերից՝ Տիգրան Ավինյանն անդրադարձել է քաղաքաշինության ոլորտում Լիոնի հետ գործակցությանը:
Դեսպան Անն Լույոն, շնորհակալություն հայտնելով բովանդակային և հագեցած հանդիպման համար, իր հերթին կարևորել է իրականացվող ծրագրերի շարունակականության ապահովումը, նաև ոլորտային մասնագետների ուղիղ շփումներն ու փորձի փոխանակումը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև քաղաքային այլ ծրագրերի շուրջ, քննարկել քաղաքապետարանի և դեսպանության միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր: