12/07/2023 09:35
Արմեն Գրիգորյանն ու Լորա Կուպերը քննարկել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հարցեր
Հուլիսի 11-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ԱՄՆ-ում հանդիպել է Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լորա Կուպերի հետ:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան կրթական ծրագրերի իրականացումը, ՀՀ Զինված ուժերի բարեփոխումների գործընթացը: Վերջինիս համատեքստում Ա. Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ Զինված ուժերի ժողովրդավարական կառավարմանն ուղղված ՀՀ ջանքերը:
Կողմերը նաև անդրադարձել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության այլ հարցերի: