12/07/2023 09:59
«Հրապարակ». Ինչու են լարվել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի և Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանի հարաբերությունները
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, վերջերս լարվել են ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի և Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանի հարաբերությունները։ Անդրեասյանը, ով դատական համակարգը որոշել է ամբողջությամբ կառավարել, Թադևոսյանին զգուշացրել է, որ պիտի կապը խզի արտաքին աշխարհի հետ` իրավապահ և պետական մյուս մարմինների հետ չպետք է կոնտակտի մեջ մտնի՝ քրեական խնդրահարույց գործերի հետ կապված: Որ բոլոր կոնտակտները պետք է իրականացվեն իր միջոցով: Նա էլ պետք է բոլորին ասի` ճշտեք, դիմեք Անդրեասյանին՝ լինի դա կառավարություն, դատախազություն, թե այլ մարմին։ Թադևոսյանի և Անդրեասյանի միջև լարվածության մասին տեղյակ են նաև իրավապահ համակարգի մյուս դերակատարները։
Մեզ պատմեցին, որ օրերս գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն է այցելել վճռաբեկ` մոտ երկու ժամ առանձնազրույց է ունեցել Թադևոսյանի հետ: Դրանով մեսիջ ուղղելով Անդրեասյանին, որ ինքը չի կարող թելադրել գլխավոր դատախազին»։