12/07/2023 12:31
«Շատ անլուրջ է». Արմեն Գրիգորյանը՝ Վարդան Օսկանյանի առաջարկի մասին
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադրաձել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի՝ լիազորված դիվանագետների խումբ ձևավորելու ու բանակցություններում ներգրավվելու վերաբերյալ հնչեցրած առաջարկին։
«Կարծում եմ՝ Վարդան Օսկանյանը տասը տարի նման հնարավորություն ունեցել է... Փաստն այն է, որ չի կարողացել անել դա տասը տարում, ինչպե՞ս է դա անելու երեք ամսում: Ինձ նույնիսկ նման առաջարկում զարմացնում է ընկալումը պետության հանդեպ. այսինքն՝ եկե՛ք ստեղծենք երկրորդ պետություն կամ երկրորդ պետական ինստիտուտ այդպիսի հարցերի համար, ինչը, կարծում եմ, շատ անլուրջ է և չպետք է քննարկման առարկա դառնա այդ իմաստով, որովհետև փաստենք՝ նախ նա այդ հնարավորությունը ունեցել է և չի օգտագործել: Որտեղի՞ց համուզմունք, որ նա երկրորդ անգամ կարող է դա անել, այն էլ երեք ամսում ու ինչ-որ անհասկանալի մարդկանց միջոցով...»,- «Ամերիկայի ձայն»-ին ասել է Գրիգորյանը։