12/07/2023 10:29
Արմեն Գրիգորյանն ու Միջազգային կիբեռտարածության անվտանգության գծով քարտուղարի տեղակալը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Միջազգային կիբեռտարածության անվտանգության գծով քարտուղարի տեղակալի պաշտոնակատար Լիսիլ Ֆրանցի հետ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել կիբեռանվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավոր ծրագրերի շուրջ:
Կողմերը, մատնաշնելով ոլորտում առկա մարտահրավերները և դրանց հակազդելու անհրաժեշտությունը, նաև քննարկել են մի շարք ուղղություններով փոխգործակցության հնարավորությունները։