12/07/2023 15:45
ԵՄ-ն աջակցում է Կարմիր Խաչին և կոչ անում Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների անխափան տեղաշարժը
Եվրոպական միությունը հաստատապես աջակցում է ԿԽՄԿ-ի գործողությունները` որպես Հարավային Կովկասում ներկա հիմնական մարդասիրական կազմակերպություն:
«Այն կարևորագույն մարդասիրական օգնություն և պաշտպանություն է տրամադրում կարիքավորներին՝ չեզոքության, անկախության և անկողմնակալության մարդասիրական սկզբունքներին համապատասխան
Լաչինի միջանցքի երկայնքով նրանց աշխատանքը բացառապես կենտրոնացած է եղել Ղարաբաղի հայ բնակչության համար անհրաժեշտ կարիքների և մարդասիրական օգնության ապահովման վրա: Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է ապահովել պայմաններ, որը թույլ կտա ԿԽՄԿ-ին՝ շարունակել իր գործունեությունը և կանխել հնարավոր հումանիտար ճգնաժամը:
ԵՄ-ն վճռականորեն աջակցում է ԿԽՄԿ-ի վճռորոշ դերի իրագործմանը տարածաշրջանում և վերահաստատում է իր կոչը Ադրբեջանին՝ ապահովելու Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը»,- ասված է ԵՄ հաղորդագրության մեջ: