12/07/2023 16:55
Ապրիլյան պատերազմին օգնություն ուղարկած ծխախոտները Ստեփանակերտում 550-600 դրամով վաճառքի են հանվել
Ապրիլյան պատերազմին օգնություն ուղարկած ծխախոտները Ստեփանակերտում 550-600 դրամով վաճառքի են հանվել, այս մասին հայտարարել է Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը։
«2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ որպես օգնություն ուղարկած ծխախոտներն այսօր Ստեփանակերտում 550-600 դրամով վաճառքի են հանվել։ Տեղյակ եմ ամբողջ այդ շղթային՝ սկսած ուղարկողից, ավարտած իրացնողով… Տեղյակ են նաև համապատասխան մարմինները, տեսնենք՝ վերջը ինչ են անում…»,- Facebook-ում գրել է նա։
Պետրոսյանը զգուշացրել է՝ այս քայլն անողների դիմակները պատռվելու են. «ժողովուրդը ձեր իրական դեմքը կտեսնի…»։