12/07/2023 21:30
Կոնջորյանի օգնականի ծննդյան «փուչիկ փարթին»՝ ԱԺ-ում. Ընդունվո՞ւմ են կնունքի հայտեր. «Առավոտ»
ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի օգնականը՝ Ինեսսա Շահնազարյանը որոշել է ԱԺ-ում իր ծննդյան 28-ամյակին «փուչիկ փարթի» անել: Նա իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է տարածել՝ ծննդյան ֆոտոսեսիայից՝ ԱԺ շենքի ֆոնի վրա:
«Առավոտ»-ը նրանից հետաքրքրվել է՝ ի՞ր նախաձեռնությամբ է տարեդարձը փուչիկներով նշվել Ազգային ժողովում, թե՞ ընկերներն են նման անակնկալ մատուցել, եւ արդյոք խորհրդարանում կա՞ նման ավանդույթ, թե՞ իր ծննդյան օրն այդ առումով բացառություն է:
Ինեսսա Շահնազարյանը պատասխանել է. «Նման ավանդույթ չկա, իմ նախաձեռնությամբ է եղել»: