13/07/2023 23:56
Հայտնի է Վիտալի Բալասանյանին ձերբակալելու պատճառը (InfoPort)
Քիչ առաջ բերման են ենթարկել Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին։
Ինչպես տեղեկացրեցին InfoPort.am-ի արցախյան աղբյուրները՝ նա մեղադրվում է խոշորամասշտաբ փողերի լվացման գործում՝ խոսքը 74 մլն դրամ պետական վարկի մասին է, որը ձևակերպված էր նրա որդու անունով։ Այս պահին ընտրվում է Բալասանյանների խափանման միջոցը։
Բերման ենթարկելուց առաջ նրա բնակարանում խուզարկություն է տեղի ունեցել։