13/07/2023 17:57
Եղիպատրուշում, Ծաղկեվանքում, Ծաղկաձորում ծղրիդների դեմ ավիացիոն քիմիական պայքարի միջոցառումներ են անցկացվելու․ Էկոնոմիկայի նախարարությունը զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս առավելագույնս զգոն լինել
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են՝ 2023 թվականի հուլիսի 14-16-ը ՀՀ Արագածոտնի մարզի Եղիպատրուշ բնակավայրի և Ծաղկեվանքի հարակից տարածքներում և ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի տարածքում (ընդհանուր առմամբ՝ շուրջ 1400 հա) նախատեսվում է իրականացնել ծղրիդների դեմ ավիացիոն քիմիական պայքարի միջոցառումներ։
«Խորհուրդ ենք տալիս մեղվափեթակները նշված տարածքներից տեղափոխել առնվազն 3-5 կմ հեռավորության վրա, խուսափել առաջիկա 20 օրվա ընթացքում սնկերի, բույսերի, հատապտուղների հավաքից և հարակից արոտավայրերում գյուղատնտեսական կենդանիներ արածեցնելուց։
Խորհուրդ է տրվում նաև զբոսաշրջիկներին նշված օրերին ցուցաբերել առավելագույն զգոնություն»,- նշված է հաղորդագրությունում։