13/07/2023 22:06
Փոքրիկները հավաքական կերպարն են, որով կարող եք տեսնել Արցախի այսօրը. Իսկ վաղը ... մեր ու մեր մանուկների համար վաղը շատ հեռու է, հաշվարկը ժամերով ու րոպեներով է. Մետաքսե Հակոբյան
Երբեք նման բան չեմ արել, որովհետև սա հենց սարսափն է՝ խելագարեցնող ու խելագարության մեջ սթափեցնող...3-ամյա Լեոն և 6-ամյա Գիտան ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետությունն արդեն 7 ամիս շրջափակման մեջ պահելու զոհերն են... Հայաստանի ու Սփյուռքի մեր հայրենակիցները ամեն օր հետաքրքրվում են, թե ինչ իրավիճակ է Արցախում...սա այլևս իրավիճակ չէ. փոքրիկները հավաքական կերպարն են, որով կարող եք տեսնել Արցախի Հանրապետության ու Արցախի ժողովրդի այսօրը...իսկ վաղը...մեր ու մեր մանուկների համար վաղը շատ հեռու է...հաշվարկը ժամերով ու րոպեներով է...
Մետաքսե Հակոբյան