13/07/2023 21:14
«Եթե ինչ-որ մեկը ինչ-որ բան լվացել է, ապա վստահաբար՝ ոչ Վլադիմիր Գասպարյանը և՝ ոչ փողեր, այլ Հակակոռուպցիոն կոմիտեն և՝ հանրության ուղեղները»․ Վլադիմիր Գասպարյանի պաշտպանական խումբ
«Հակակոռուպցիոն կոմիտեի լալահառաչ «բացահայտումներն» ու մեղադրանքները իրականության հետ աղերսներ չունեն», հայտարարել է Վլադիմիր Գասպարյանի պաշտպանական խումբը։
«Այսօր Հակակոռուպցիոն կոմիտեն լալահառաչ նյութ է տարածել, որտեղ խոսել է հերթական «բացահայտումների» մասին: Ավելորդ ենք համարում արձանագրել, որ մեղադրանքները իրականության հետ աղերսներ չունեն:
Եթե ինչ-որ մեկը ինչ-որ բան լվացել է, ապա վստահաբար՝ ոչ Վլադիմիր Գասպարյանը և ոչ՝ փողեր, այլ Հակակոռուպցիոն կոմիտեն և՝ հանրության ուղեղները: Անցնող 5 տարիների ընթացքում հնարավոր չի եղել հիմնավորել որևէ իրավախախտում, որը կատարել է Վ. Գասպարյանը, հակառակը՝ մենք կարող ենք տեսնել դատավճիռեր և վճիռներ, որ Վ.Գասպարյանը և իր ընտանիքը ծառայել են և վաստակել բյուրեղյա մաքրությամբ: Հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարությունը առնավազն հեռու է իրականությունից և լուծել է օրվա լրահոսի վերնագրերի հարցը:
Նյութը տեղադրողները շատ արագ են մոռացել այն արագությունը, որով Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարները փախուստի են դիմել, երբ Վ. Գասպարյանին տեսել են Կոմիտեի շենքում: Կոչ ենք անում զերծ մնալ չփաստարկված հրապարակումներ կատարելուց և փորձել դատավարական ընթացակարգերով աղերսել մեղադրական այն ակտերը, որոնք չեն լինելու»,- նշված է հայտարարությունում: