13/07/2023 12:07
«Ասածները շատ ուժեղ տպավորվել է ինձ մոտ». ինչի՞ մասին է զրուցել Նիկոլ Փաշինյանը հայտնի տնտեսագետի հետ, ով նախկինում կառավարության անդամ է եղել
Նիկոլ Փաշինյանը վերջերս շատ հայտնի տնտեսագետի հետ է զրուցել, ով նախկինում եղել է կառավարության անդամ. տնտեսագետի ասածները «շատ ուժեղ» տպավորվել է վարչապետի մոտ։
«Ասում էր՝ այն ժամանակներում, երբ փող կա, կառավարությունները, սովորաբար, մոռանում են բարեփոխումների մասին՝ առանց արձանագրելու, որ հենց բարեփոխումների շնորհիվ է պետական բյուջեում եկամուտներ գեներացվում, իսկ երբ այդ ժամանակը բաց է թողնում, արդեն հնարավոր չի լինում բացթողումնեը լրացնել»,- կառավարության նիստում պատմեց Փաշինյանը։
Նա կարծում է, որ կառավարության ամենամեծ ձեռքբերումն այն է, որ նույնիսկ կորոնավիրուսի, պատերազմի ու հետպատերազմական շրջանում ոչ մի օր չեն շեղվել բարեփոխումների օրակարգից։
«Նույն կերպ պետք է շարունակենք վարվել բոլոր ոլորտներում»,- նշեց վարչապետը։