13/07/2023 16:28
«Քննիչը վերցրել է ֆեյքի մի կեղծ գրառում և դրա հիման վրա հարուցել է քրեական գործ». ինչպես է սկսվել «Հայրենիք» զորախմբի «փախուստի» գործը
«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը ներկայացրել է, թե ինչպես է սկսվել իրենց զորախմբի «փախուստի» քրեա-քաղաքական գործը։
«Քանի որ այսօր Արթուր Վանեցյանը տեղեկացրեց, որ դատարանում հաղթել է ՔՊ երեսփոխան Գագիկ (Գուրգեն) Մելքոնյանին, վերջինիս դատարանը պարտավորեցրել է հերքել մեր զորախմբի հասցեին արված զրպարտությունը, որոշեցի ձեզ պատմել, թե ինչպես է ընդհանրապես սկսվել այդ «փախուստի» քրեա–քաղաքական գործը։
Պետության և, հատկապես, իրավապահ մարմնի համար, ավելի խայտառակ բաներ քիչ են լինում։
Պարզվում է, որ քննչական կոմիտեն այդ կեղծ լուրը վերցրել է ոչ ավել և ոչ պակաս՝ ամենահայտնի ֆեյքերից մեկի՝ Ռեգինա Պրազյանի էջից։ Պատկերացնո՞ւմ եք, քննիչը վերցրել է ֆեյքի մի կեղծ գրառում և դրա հիման վրա հարուցել է քրեական գործ։
Կից ներկայացնում եմ այդ ամոթալի իրականության ապացույցները։
Ներկայիս իշխանության հենարան եղել և մնացել է կեղծիքը, սուտը և բամբասանքը։
Հ․Գ․ Ես ճի՞շտ եմ հիշում, որ Ռեգինա Պրազյան ֆեյքը ստյոպիկասաֆարյանական հերթական ֆեյքերից էր։ Սուտն ու կեղծիքը քայքայել են ձեզ․․․»,- Facebook-ում գրել է Բաբայանը։