13/07/2023 14:19
Նոր Հաճնի ջրատարում հայտնաբերվել է կնոջ դի
Այսօր՝ հուլիսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նաիրիի բաժին և Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի վարչական տարածքում գտնվող ջրատարում դի կա․ հայտնում է Shamshyan.com-ը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ջրատարում հայտնաբերվածը կնոջ դի է, ում երեկվանից հարազատները որոնում էին։