13/07/2023 18:18
Էրդողանը շտապում է դեպի Եվրոպա․ եվրաինտեգրման շուրջ բանակցություններն ակտիվացնելու մտադրություն է հայտնել
Թուրքիան ցանկանում է ակտիվացնել ԵՄ-ին անդամակցելու հարցի շուրջ բանակցությունները, լրագրողների հետ զրույցում ասել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։
«Եվրամիությունում դրական մթնոլորտ է մեր եվրաինտեգրման գործընթացի ակտիվացման հետ կապված»,- ասել է Էրդողանը՝ հույս հայտնելով նաև, որ առաջընթաց կլինի ԵՄ հետ առանց վիզայի մուտքի ռեժիմի սահմանման հարցում։
Էրդողանը հայտնել է նաև, որ իր պաշտոնական ներկայացուցիչ Արիֆ Չաղաթայ Քըլըչին գործուղել է Բրյուսել՝ թուրքական եվրաինտեգրացիայի հարցի շուրջ բանակցություններ վարելու համար։
«Վաղն այդ հարցի հետ կապված բանակցություններ են լինելու, կքննարկվի նաև վիզայի մուտքի ռեժիմի հարցը, հուսով եմ՝ բանակցությունները հօգուտ Թուրքիայի կլինեն»,- ասել է նա։