13/07/2023 11:20
Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը Բրյուսելում կկայանա հուլիսի 15-ին
Հուլիսի 15-ին Բրյուսելում կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները՝ ԵԽ նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։
«Ես հաստատել եմ իմ մասնակցությունն այդ հանդիպմանը։ Հույս ունեմ՝ հանդիպման ընթացում առաջընթաց արձանագրել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում», - կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ հանդիպումը նախատեսված էր հուլիսի 21-ին, սակայն ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ հանդիպումը կկայանա ավելի վաղ։