13/07/2023 14:24
ՀԱՊԿ երկրներն ունեն կենսավտանգներին դիմակայելու անհրաժեշտ ներուժ. Պոպովա
ՀԱՊԿ երկրներն ունեն կենսավտանգներին դիմակայելու բոլոր անհրաժեշտ ներուժը, ասել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր պետական սանիտարական բժիշկ Աննա Պոպովան:
Նրա խոսքով` կենսաբանական անվտանգության խնդիրները ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում միջազգային օրակարգում կենտրոնական տեղերից մեկն են զբաղեցնում ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում։
«Ռուսաստանը շարունակում է հատուկ ռազմական գործողությունը Ուկրաինայում՝ բացահայտելով մեր սահմանների մոտ արևմտյան երկրների երկարամյա վտանգավոր գործողությունների փաստերը՝ կապված կենսաբանական զենքի ստեղծման համար վտանգավոր պաթոգենների հետազոտման հետ: Մենք բազմիցս հրավիրել ենք աշխարհի ուշադրությունը»,- նշել է նա։
Ըստ Պոպովայի՝ Արևմուտքը, ձգտելով պահպանել իր գերիշխանությունը, կգնա ամեն ինչի, որպեսզի վերահսկողություն ստանա այն տարածքների և ռեսուրսների վրա, որոնցով հարուստ են Ռուսաստանը և Եվրասիական տարածաշրջանի երկրները:
«Դրա համար, բացի կենսաբանական զենքից, օգտագործվում են բոլորովին այլ մեթոդներ, այդ թվում՝ պետական հեղաշրջում ներշնչելու փորձեր, անկարգություններ, ինչի մասին վկայում են Բելառուսի և Ղազախստանի վերջին իրադարձությունները: Նման պայմաններում կարևոր է ապահովել մեր հավաքական պատրաստվածությունը սպառնալիքներին, այդ թվում՝ կենսաբանական, բնական և կանխամտածված: Ռուսաստանը և ՀԱՊԿ բոլոր երկրներն ունեն բոլոր անհրաժեշտ ներուժը նման մարտահրավերներին դիմակայելու համար, և գլխավորն այն է, որ այսօր նրանք ունեն կենսաբանական ինքնիշխանություն»,- հավելել է Աննա Պոպովան։
ՀԱՊԿ-ի կազմում են՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը: