13/07/2023 16:53
3-ամյա Լեոն և 6-ամյա Գիտան մահացել են ԼՂ-ում հումանիտար լուրջ իրավիճակի հետևանքով․ սա չպետք է հանդուրժել. Արարատ Միրզոյան
Լաչինի միջանցքի յոթամսյա շրջափակումը և Լեռնային Ղարաբաղի բնակչության տոտալ պաշարումն անդառնալի և կործանարար ազդեցություն են թողնում մարդկանց կյանքի վրա, այս մասին «Թվիթեր»-ում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Լեռնային Ղարաբաղի բնակիչներ 3-ամյա Լեոն և 6-ամյա Գիտան մահացել են հումանիտար լուրջ իրավիճակի հետևանքով։ 21-րդ դարում։ Սա չպետք է հանդուրժել»,- գրել է ԱԳ նախարարը։
7-month blockade of #LachineCorridor & total siege of #NagornoKarabakh ppl is having irreversible & devastating impact on lives of ppl: NK resident children 3 y/o Leo &6 y/o Gita died as consequence of serious humanitarian situation. In 21st century. This should not be tolerated. pic.twitter.com/BOOMfEAJsY
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) July 13, 2023