14/07/2023 22:01
Ինչու՞ չի կարելի ականջները հաճախակի մաքրել բամբակապատ փայտիկներով
Բամբակապատ փայտիկներով ականջները մաքրելը առօրյա ընթացակարգ է այն մարդկանց համար, ովքեր հոգ են տանում անձնական հիգիենայի մասին: Այնուամենայնիվ, բժիշկները դեմ են այդ փայտիկների օգտագործմանը: Պարզվում է, որ բամբակապատ փայտիկները կարող են վտանգավոր լինել։
Մասնագետների բնորոշմամբ, դրանք ավելի շատ նախատեսված են կոսմետիկ օգտագործման համար կամ վիրաբուժական նպատակներով։
Քիթ-կոկորդ-ականջաբանները նշում են, որ բամբակապատ փայտիկների մշտական օգտագործումը կարող է հանգեցնել ծծմբային խցանների առաջացման։ Խնդրի հետևանքով լսողությունը սկսում է թուլանալ, ականջներում առաջանալ զնգոց, քոր։ Հետ մղելով ծծմբանյութը, փայտիկը կարող է հասնել մինչև թմբկաթաղանթ և վնասել այն։
Մարդիկ ծծումբն ընկալում են որպես անմաքրության նշան։ Սակայն բժիշկները վստահեցնում են, որ այն ունի պաշտպանիչ հատկություն և օգտակար է մի շարք հիվանդությունների կանխարգելման համար։ Ծծումբը թույլ չի տալիս, որ աղտը, փոշին, մանրէները, սնկերը մտնեն օրգանիզմ։ Ավելորդ ծծումբը մտնում է արտաքին ականջ և ինքնուրույն շերտավորվում կամ լվացվում է, երբ մարդը ցնցուղ է ընդունում: Օգտագործելով բամբակապատ փայտիկներ, մենք խախտում ենք բնական մաքրման գործընթացը՝ ծծմբամոմը խորը ներս մղելով և փակելով ականջի անցքը:
Բացի ծծմբի խցանների առաջացումից, կա վարակվելու կամ ականջի թմբկաթաղանթը ծակելու մեծ վտանգ։ Բամբակապատ փայտիկներով մաքրումը հանգեցնում է նաև մաշկի միկրոտրավմայի։
Պարզվում է, որ ծծումբը մաքրելու համար մեր օրգանիզմը լրացուցիչ գործիքների կարիք չունի։ Այնուամենայնիվ, եթե այն դեռ խանգարում է և կուտակվում է նորմայից ավելի, ապա չպետք է մաքրել ականջները չափազանց ինտենսիվ և խորը: Իսկ եթե նկատում եք, որ ձեր լսողությունը վատացել է, ապա պետք է անհապաղ դիմել ականջաբանին։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։