14/07/2023 12:32
Վիտալի Բալասանյանի ձերբակալման իրավաչափությունը բողոքարկվել է
Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի ձերբակալման իրավաչափության հետ կապված բողոք է ներկայացվել դատարան, այս մասին հայտարարել է Բալասանյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։
Ժամը 13։00-ին դատական նիստ է նշանակված։
Հիշեցնենք՝ Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է երեկ երեկոյան։ Նրա հետ միասին ձերբակալվել էին նաև որդին և քեռորդին, որդին, սակայն, ազատ է արձակվել։
Փաստաբանն ահազանգել էր, որ Բալասանյանի մարմնի վրա առկա են բազմաթիվ վնասվածքներ։
Ավելի ուշ Բալասանյանի ձերբակալման վերաբերյալ պարզաբանմամբ էր հանդես եկել Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունը։
Հարուցվել է քրեական գործ։