14/07/2023 15:46
Վիտալի Բալասանյանը կմնա ձերբակալված. փաստաբանի բողոքը մերժվել է
Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը կշարունակի մնալ ձերբակալված։
Բալասանյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ ձերբակալման իրավաչափության հետ կապված բողոքը, որ ներկայացրել էր, մերժվել է։
Նա ասաց, որ Բալասանյանի առողջական վիճակը շարունակում է մտահոգիչ մնալ, քննիչին խնդրել է, որ թույլ տան բժշկական զննություն անցնի իր պաշտպանյալը։
Հիշեցնենք՝ Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է երեկ երեկոյան։ Նրա հետ միասին ձերբակալվել էին նաև որդին և քեռորդին։ Որդին ու քեռորդին, սակայն, ազատ են արձակվել։
Փաստաբանն ահազանգել էր, որ Բալասանյանի մարմնի վրա առկա են բազմաթիվ վնասվածքներ։
Ավելի ուշ Բալասանյանի ձերբակալման վերաբերյալ պարզաբանմամբ էր հանդես եկել Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունը։
Հարուցվել է քրեական գործ։