14/07/2023 15:57
Հիմա կրակոցներ չկան, բնակիչների մոտ ամեն ինչ նորմալ է. Երասխի համայնքապետի ԺՊ
Թե դիրքերում վիճակը ոնց է, չեմ կարող ասել, բայց գյուղում ամեն ինչ նորմալ է, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Երասխի համայնքապետի ԺՊ Նվեր Սամվելյանը։
«Այս պահին սովորական վիճակ է։ ՊՆ-ն ոնց արձանագրել է, այդպես էլ կա։ Համայնքում ոչ մի խնդիր չկա, բնակիչների մոտ ամեն ինչ նորմալ է։ Հիմա կրակոցներ չկան», - նշեց նա։
Հիշեցնենք, որ այսօր ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի ժամը 13:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանի ուղղությամբ: