14/07/2023 02:15
Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է ԱՀ Քր․օր․ 337 հոդվածի 1-ին մասով սահմանվածի կասկածանքով՝ իշխանության ներկայացուցչի կամ նրա ազգականի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դրա սպառնալիքը
Արցախի հերոս, Արցախի Հանրապետության ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը ստանձնած փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է․ «Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է Արցախի Հանրապետության Քրեական օրենսգրքի 337 հոդվածի 1-ին մասով հանցանք կատարելու կասկածանքով»։
Նշենք, որ Արցախի Հանրապետության Քրեական օրենսգրքի 337 հոդվածի 1-ին մասը սահմանում է․
Հոդված 337․ Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը
1. Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ: