14/07/2023 12:41
Երևանի և մարզերի որոշ շրջաններում գազ չի լինի
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 18-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 22:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի, Նորքի 7-րդ, 8-րդ, 9-րդ զանգվածների (ամբողջությամբ), Դավիթ Բեկի փողոցի մի հատվածի առանձնատների, Միկոյան փողոցի թիվ 17ա բազմաբնակարան շենքի, հարակից առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, ժամը 10:00-ից մինչև ժամը 17:30-ը`Արարատի մարզի Վեդի քաղաքի Գայի, Թումանյան փողոցների, Թումանյան նրբանցքի, «Վեդի քաղաքի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի, Գոռավան բնակավայրի գազասպառողների, ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն`Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովայի, Խուդյակովի փողոցների, Զորավար Անդրանիկի, Էվոյան փողոցների մի հատվածի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: